Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Հայկական հարցն ունի միայն ուժային լուծում

Հայկական հարցն ունի միայն ուժային լուծում
28.08.2023 | 11:56

Ստեփանակերտն այդպես է կոչվել ի պատիվ Ստեփան Շահումյանի. սա`մեկ:

Երկրորդ` «սորոսականների» հետ միավորվողներն ինձ համար այս իշխանություններից էլ վատն են ու վտանգավոր:

Երրորդ`«կաթոլիկների» հետ միավորվելու վերջին փորձի արդյունքում Կիլիկյան Հայաստանում սկսվեց երկարատև քաղաքացիական պատերազմ ու պառակտում, որն էլ հանգեցրեց թագավորության թուլացման ու անկման:

Իմիջիայլոց` դրանից առաջ էլ Ինոկենտիոս 3-րդ պապի կազմակերպած խաչակրաց արշավանքի արդյունքում Կ.Պոլիսը ավիրվեց ու թալանվեց, Պատրիարքի սուրբ գահին էլ մի մարմնավաճառի նստեցրին, իսկ թուրքերը, ժամանակավորապես ազատված լինելով Բյուզանդիայից, ամբողջովին ամրապնդեցին իրենց իշխանությունը Փոքր Ասիայում ու Հայկական լեռնաշխարհում:

Առհասարակ, միավորվելու կոչեր կարող է անել ցանկացած ոք, բայց երբ տակը ծրագիր չկա, հասկանում ես, որ ընդամենը քաղաքական ալիքի վրա մնալու ինքնամոռաց փորձ է. ուրիշ ոչինչ:

Մի երկու բացահայտ ճշմարտություն էլ կասեի, բայց իմաստ չեմ տեսնում ժամանակ վատնելու ու «նոր» դեմքով հին կուռքերի մասին խոսելու:

Կուռքերը փլվում են իրենց իսկ կառուցողների գլխին:

Հայկական հարցն էլ դիվանագիտական ուղիով լուծելու փորձերի արդյունքում 5 միլիոն հայից 4 մլն-ը նախորդ դարասկզբին բնաջնջվեց, մնացածն էլ դարձավ գաղթական ու մասամբ ասիմիլացվեց:

Հայկական հարցն ունի միայն ուժային լուծում. Խրիմյան Հայրիկն է դա փաստել, Իսրայել Օրին, Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանը, Ավոն, Դուշմանը ու այլոք: Մնացած լուծումներից ցանկացածի պարագայում Հայ ազգի մի մասը կա՛մ ցեղասպանվելու է, կա՛մ դառնալու է վտարանդի:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 4070

Մեկնաբանություններ